Ադրբեջանը պայման է դնում. որքան Աղդամով օգնության գնաց, այնքան էլ Լաչինով կգնա. «Հրապարակ»
Չնայած սեպտեմբերի 11-ին Աղդամով ռուսական Կարմիր խաչը մեկ մեքենա հումանիտար օգնություն մտցրեց Ստեփանակերտ, որը եղել է նախապայմանով, և 24 ժամում պետք է նաև ինն ամիս փակ Լաչինի ճանապարհը բացվեր, սակայն երեկվա դրությամբ Ադրբեջանը դրժել է պայմանավորվածությունը` բացել Լաչինի միջանցքը և հնարավորություն տալ Կարմիր խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին և Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն:
Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Մի քանի օր է՝ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ։ Սակայն լրատվականին հայտնել են, որ Ադրբեջանը չի համաձայնում մեծ մասշտաբի բեռների փոխադրմանը և ուզում է գալ համաձայնության, որ նաև Կարմիր մահիկով բեռներ տեղափոխեն Ստեփանակերտ: Պայման է դնում, որ ինչքան Աղդամով մտնի, այնքան էլ՝ Լաչինով։ Խաղաղապահները մերոնց փոխանցել են՝ ամեն ինչ անում են, որ Ադրբեջանը կատարի պայմանավորվածությունը, քանի որ դա նախևառաջ հարվածում է իրենց հեղինակությանը։
Նմանատիպ հոդվածներ
G20-ի գագաթնաժողովից հետո կանադական պատվիրակությունը չի կարողացել վերադառնալ տուն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրն...
Մենք չենք ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները. Վրաստանի հայտարարությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարարություն չի ճանաչում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն «Քոչարին» ներկայացնում է որպես ադրբեջանական պար, իսկ հետո ջնջում հրապարակումը
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ն ժամեր առաջ ինստագրամյան իր պաշտոնական էջում հրապարակում էր արել, որտեղ Քոչարին վերագրում էր որպես ադր...
«Բաքուն գնահատում է ՀՀ ղեկավարության քաղաքական կոմպետենտությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Ալիև
Նախկինում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»,- այդ...