«Բաքուն գնահատում է ՀՀ ղեկավարության քաղաքական կոմպետենտությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Ալիև
Նախկինում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»,- այդ մասին իր ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Ալիևը․
Նրա խոսքով՝ ՀՀ ղեկավարությունը քաղաքական կոմպետենտություն է ցուցաբերել ԼՂ հարցում․
«Ղարաբաղի հայ բնակչությունն Ադրբեջանի քաղաքացիներ են։ Մենք ցանկանում ենք հաստատել համատեղ գոյակցություն՝ հիմնված խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա»
Մենք հայ ժողովրդի հետ խնդիրներ չունենք՝ չնայած բոլոր անարդարություններին, բոլոր հանցագործություններին։ Մենք հայ ժողովրդին չենք մեղադրել Խոջալուի ցեղասպանության համար։ Մենք մեղադրում ենք հանցավոր ռեժիմի ղեկավարներին,- նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը․
«Պետք է համոզված լինենք, որ հակառակ կողմը չի ապրում ռևանշիզմի գաղափարներով։ ՀՀ ղեկավարությունը ԼՂ շուրջ իրավիճակում ցուցաբերեց կոմպետենտություն, Բաքուն դա գնահատում է»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարա...
Պուտինը գոհունակություն է հայտնել ԼՂ-ում «հակամարտության սուր փուլը» հաղթահարելու կապակցությամբ
Կրեմլի մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախաֆագ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրո...
Հայտնի է թե ինչ է եղել ռուսական բեռնատարներում․ ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական օգնության առաքումը ԼՂ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով, այդ...
Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին ղարաբաղյան գորգ է նվիրել
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին Ղարաբաղյան գորգ է նվիրել։ Այս մասին հայ...