ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի հյուսիսում հանք է փլուզվել. կա զոհ
Թուրքիայի հյուսիսում տեղի ունեցած հանքի փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտնել է AHaber հեռուստաընկերությունը։
«Նախնական տվյալներով` ներսում 14 անձ կա։ Հայտնաբերվել է մեկ մարդու անշնչացած մարմին»,– հայտնել է հեռուստաալիքը։
Ինչպես հայտարարել է Զոնգուլդաք նահանգի ղեկավար Օսման Հաջիբեքթաշօղլուն, հանքի 3 աշխատակից փլատակներում են։
«Դեպքի պահին հանքում 280 աշխատող է եղել, փլուզման հետևանքով միայն 4-ն են տուժել։ Մեկը ծանր վիրավոր է և փրկված, փլատակներում գտնվող ևս 3-ի հետ կապ է հաստատվել»,– ասել է նահանգապետը։
Փլուզումը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող Զոնգուլդաք նահանգում։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ և բժիշկներ։ Միջադեպի պատճառները դեռ անհայտ են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտի հարևանությամբ բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի կադրերը
Կադրեր` Ստեփանակերտի հարևանությամբ՝ Հայկազովում, լցակայանում բենզինով ցիստեռնի պայթյունի պահից: Հայտնում է Баграмян 26 տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի «Օստանկինո» հեռուստաաշտարակի մոտ հրդեհ է բռնկվել
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այս գիշեր հրդեհ է բռնկվել քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող մետրոյի Վլադիկինո կայարանի մո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռիչքի ժամանակ ինքնաթիռի անվադողը պայթել է. ՌԴ
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում թռիչքուղում թռիչքի ժամանակ պայթել է Cessna ինքնաթիռի անվադողը։ Այս մասին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսպանիայում ուժեղ կարկտահարությունից հետո ավերվել են խաղողի այգիներ և պտղատու ծառեր
Իսպանիայի Վալենսիա նահանգի Կամպո Արսիս քաղաքում երեկ տեղացած ուժեղ կարկտահարությունից հետո ավերվել են խաղողի այգիներ և պ...