ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսպանիայում ուժեղ կարկտահարությունից հետո ավերվել են խաղողի այգիներ և պտղատու ծառեր

Իսպանիայի Վալենսիա նահանգի Կամպո Արսիս քաղաքում երեկ տեղացած ուժեղ կարկտահարությունից հետո ավերվել են խաղողի այգիներ և պտղատու ծառեր։ Հիշեցնենք, որ երեկ Իսպանիայի հարավ-արևելքում կարկուտ է տեղացել. Ամենաշատը տուժել են Ալբասետե և Վալենսիա նահանգները: 

 

Այնտեղ քամու պոռթկումները գերազանցել են վայրկյանում 22 մետրը, իսկ կարկուտի հատիկները եղել են 3–4 սանտիմետր տրամագծի։ Որոշ ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով նույնիսկ ճանապարհների երթեւեկությունը դադարել, քանի որ ճանապարհները բառացիորեն սառույցի շերտի տակ էին։

Քաղաքականություն

Պատահարներ