Պուտինը հույս է հայտնել, որ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտումներ չի կատարի
Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումում կազմակերպված քննարկմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ հայ-ռուսական հարաբերություններում շրջադարձ չկա։
«Չեմ կարծում, թե ինչ-որ շրջադարձ կա։ Մենք տեսնում ենք, հասկանում ենք` ինչ է կատարվում», - ասել է ՌԴ նախագահը:
Այսօր Վլադիմիր Պուտինն ընդունել է, որ, այնուամենայնիվ, որոշ հարցեր մնում են չլուծված, այդ թվում` հումանիտար բնույթի հարցերը, Ղարաբաղի հայերի անվտանգության և Ռուսաստանի խաղաղապահների մանդատի հետ կապված խնդիրները։
«Անթույլատրելի է այնտեղ որևէ էթնիկ զտումները», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը` հավելելով, - «հույս ունեմ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես միշտ մեզ ասել են և մինչ հիմա ասում են՝ շահագրգռված չեն որևէ տեսակի էթնիկ զտումներ կատարել։ Ավելին, հետաքրքրված են, որ գործընթացը (հակամարտության կարգավորումը) մեղմ ընթանա»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...
Շառլ Միշելն ու Էրդողանը առանձնազրույցի ժամանակ քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է սև...
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...