Շառլ Միշելն ու Էրդողանը առանձնազրույցի ժամանակ քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել է սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին Միշելը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«G20-ի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկվել է ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ողջ փաթեթը, Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը և տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան»,- գրել է Միշելը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ սխալ է համարում Լեռնային Ղարաբաղում Հայաստանի գործողությունները, ինչի առնչությամբ պատրաստվում է սեպտեմբերի 11-ին հեռախոսազրույց ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...
Ցնցված ենք ավերիչ երկրաշարժից. ՀՀ ԱԳՆ-ն` Մարոկկոյում տեղի ունեցածի մասին
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղ...