Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքներից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Իհարկե, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Եվ ես չեմ կարծում, որ դա ինչ-որ մեկի համար լավ է, այդ թվում ՝ հենց Հայաստանի։ Հայկական ղեկավարության գործողությունները ափսոսանք են առաջացնում. Որտեղ էլ հայտնվեն ամերիկացիները, իսկ դուք գիտեք, որ նրանք հարյուրավոր բազաներ ունեն ամբողջ աշխարհում, դա ոչ մի լավ բանի չի հասցրել»,- նշել է Լավրովը:
Մոսկվան հուսով է, որ Երևանի հետ բոլոր դաշնակցային պարտավորությունները կգերակայեն հայկական քաղաքականության մեջ․
«Ռուսաստանի Դաշնությունը կարևորում է այդ հարաբերությունները»,-ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ այն կանցկացվի Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և Պաշտպանության նախարարության N ուսումնական կենտրոնում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...
Ցնցված ենք ավերիչ երկրաշարժից. ՀՀ ԱԳՆ-ն` Մարոկկոյում տեղի ունեցածի մասին
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղ...
Տարածաշրջանում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գիծ է․ Էբրահիմ Ռայիսի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի Իսլամական Հաանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջ...