ԱՄՆ Պետդեպը՝ հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունների մասին
ԱՄՆ-ի և Հայաստանի զորքերի համատեղ զորավարժությունները սովորական բնույթ են կրում և որևէ կապ չունեն Երևանի և Բաքվի միջև ստեղծված լարվածության հետ։ Այս մասին РИА Новости–ի փոխանցմամբ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը։
«Դրանք սովորական զորավարժություններ են, որոնք ոչ մի կապ չունեն որևէ այլ իրադարձության հետ», - ասել է նա:
Ինչպես հայտնել ենք՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։
«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ Կարողությունների Հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար»,- նշվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 10-ին ասել է, որ Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու Երևանի մտադրության համար։
«Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ն փորձում է ներթափանցել Անդրկովկաս: Չեմ կարծում, որ դա լավ է որևէ մեկի, այդ թվում՝ հենց Հայաստանի համար»,- ասել է նա Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում։
Նմանատիպ հոդվածներ
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածք...
Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ...
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. Փաշինյան
Հանրայինի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի...