Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերում պատասխանելով հարցին, թե ինչու չի շնորհավորել Արցախի նորանշանակ նախագահ Սամվել Շահրամանյանին:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդին՝ Սամվել Շահրամանյանին, կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ, և շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա»,– ասել է նա:
Միևնույն ժամանակ նա նշել է. «Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ, և կարող եմ ասել, որ աշխատանքի ողջ շրջանում մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում»:
«Մենք այսօր նաև մեր դիրքորոշումներն ու մոտեցումները նաև միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու և չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք նաև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով, քանի որ մեր ջանքերի կենտրոնացումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, և մենք չպետք է թույլ տանք, որ ավելորդ քաղաքականակացմամբ հարցի հումանիտար էությունը ձևափոխվի քաղաքականի։ Մեր մոտեցումները բխում են այդ տրամաբանությունից»,- ասել է նա:
Իր խոսքով՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև շփումը պահպանվում է․ «Կարծում եմ՝ կարևոր է իրավիճակին ծանոթանալու համար առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալ»։
Նմանատիպ հոդվածներ
Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածք...
Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ...
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. Փաշինյան
Հանրայինի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի...
Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններով որևէ միջանցք նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը բազմիցս և բոլոր մակարդակներում հայտարարել և հայտարարում է, որ ոչ միայն պատրաստակամ է, այլև շահագրգռված է տարած...