Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը:
«Ինձ հարց է հնչել` արդյո՞ք 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,- ասել է նա:
Փաշինյանը նշում է, որ իրավիճակի լուծման ճարտարապետության մասին ՀՀ պայմանավորվածությունն է փորձել առաջնորդվել այդ հայտարարությամբ ու ցույց տալ ՀՀ հավատարմությունն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերել Ադրբեջանի հետ Բրյուսելում։
«Ադրբեջանը միշտ չէ, որ ցույց է տալիս հավատարմությունը պայմանավորվածություններին»,- նշել է նա։
Ըստ Փաշինյանի` Ադրբեջանն ի ցույց է դրել հարցերը ուժային ճանապարհով լուծելու իր մոտեցումը, ու Հայաստանը փորձ է անում քաղաքական հայտարարություններով ինչ-որ կերպ կառավարել ուժային սցենարները:
«Մենք ուզում ենք անել ու տեղավորվել այնպիսի ձևակերպումների մեջ, որ Հայաստանի դիրքորոշումների լեգիտմությունը լինի անխոցելի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ...
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. Փաշինյան
Հանրայինի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի...
Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններով որևէ միջանցք նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը բազմիցս և բոլոր մակարդակներում հայտարարել և հայտարարում է, որ ոչ միայն պատրաստակամ է, այլև շահագրգռված է տարած...