Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ մասին Հանրայինի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրավիճակը սահմանին լարված է, որովհետեւ Ադրբեջանը ՀՀ-Ադրբեջան պետական սահմանին զորքերի որոշակի կուտակում ունի, և նաև ԼՂ-ում զորքերի որոշակի կուտակում կա»,– ասել է նա:
«Այն գնահատականները, որոնք տվել եմ կառավարության նիստի ընթացքում այսօր չեն փոխվել»,- ասել է վարչապետը:
Հարցին, թե ինչն է պատճառը, որ ՀՀ վարչապետի` օտարերկրյա գործընկերներին ուղղված զանգերից առաջինի հասցեատերը ՌԴ նախագահը չէր, Փաշինյանը պատասխանել է. «Հեռախոսազանգերից առաջինը ՌԴ նախագահին է եղել, զանգեր են եղել նաև այն գործընկերներին, որոնք տեղեկացված չեն կամ նրբություններին տեղյակ չեն: ՌԴ նախագահն իրավիճակից տեղեկացված է. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և հումանիտար ճգնաժամի իրավիճակը սկսվում է նախորդ դեկտեմբերից. Դեկտեմբերից մինչ այս պահը ես ՌԴ նախագահի հետ տասնյակ զրույցներ եմ ունեցել, իսկ մյուսների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կան, որ պետք է կիսել: Ցավոք, մեր վերջին զրույցից հետո իրավիճակը չի փոխվել, որպեսզի անհրաժեշտություն լիներ նոր խոսակցության»:
Նմանատիպ հոդվածներ
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածք...
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. Փաշինյան
Հանրայինի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի...
Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններով որևէ միջանցք նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը բազմիցս և բոլոր մակարդակներում հայտարարել և հայտարարում է, որ ոչ միայն պատրաստակամ է, այլև շահագրգռված է տարած...