Քաղաքականություն

Ակնա-Ասկերան ճանապարհն օգտագործելն անընդունելի է. Ռուբեն Վարդանյան

Ակնա-Ասկերան ճանապարհն օգտագործելն անընդունելի է. Ռուբեն Վարդանյան
«Մենք խոսում ենք Արցախի ստատուս քվոյի պահպանման մասին, դա կարմիր գիծ է։ Մենք պետք է ունենանք ազատ միջանցք Հայաստանի եւ աշխարհի հետ կապող, եւ այս կարմիր գիծը խախտված է։ Երբ Ադրբեջանն անցակետ դրեց…

«Մենք խոսում ենք Արցախի ստատուս քվոյի պահպանման մասին, դա կարմիր գիծ է։ Մենք պետք է ունենանք ազատ միջանցք Հայաստանի եւ աշխարհի հետ կապող, եւ այս կարմիր գիծը խախտված է։ Երբ Ադրբեջանն անցակետ դրեց ապրիլի 23-ին, մենք հայտարարել ենք, որ դա կարմիր գիծ է, դա անընդունելի է։ Նույն ձեւ այստեղ, երբ մենք հասկանում ենք, որ անցակետը եւ Լաչինի միջանցքը չի աշխատում եւ փորձում են օգտագործել Ակնա-Ասկերանի ճանապարհը, դա շարունակությունն է կարմիր գծի, նույն ձեւ մենք ասացինք, որ դա անընդունելի եւ շարունակում ենք ասել, որ այդ ճանապարհն անընդունելի է, որովհետեւ դա ներքին ճանապարհն է։ Իսկ մենք պետք է ունենանք Հայաստանի հետ կապ՝ առանց սահմանափակումների»։ Այս մասին այսօր քաղաքացիների հարցերին առցանց եղանակով պատասխանելիս ասել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ 

Վարդանյանը նշեց, որ  շարժման դիրքորոշումը չի փոխվել, եւ մինչեւ Արայիկ Հարությունյանի հրաժարականն էլ հայտարարություն են արել ու ասել՝ որոշումը պետք է հստակ կայացվի իշխանության կողմից եւ այն պետք է մարդկանց հաղորդվի: 

«Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Դա կարմիր գիծ է, որը խախտվել է։ Ի վերջո և՛ անձնագրերը, և՛ դրամը փոխելը, և՛ ենթակառուցվածքները,որոնք փորձում է Ադրբեջանը մեզ առաջարկել, այս բոլորը մեզ համար կարմիր գծեր են և մենք փորձելու ենք պայքարել»,- ասաց Վարդանյանը։

Նմանատիպ հոդվածներ

«Բաքուն գնահատում է ՀՀ ղեկավարության քաղաքական կոմպետենտությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Ալիև

Նախկինում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»,- այդ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250