Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է US Open-ում
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է US Open-ում։ Եզրափակչում Ջոկովիչը հաղթեց ռուս Դանիիլ Մեդվեդևին։ Այս մասին հայտնում է Armsport-ը:
Հանդիպումը տևել է 3 ժամ 16 րոպե և ավարտվեց 6:3, 7:6 (7:5), 6:3 հաշվով։
Ջոկովիչի համար Մեծ սաղավարտի այս տիտղոսը դարձավ 24-րդը իր կարիերայում: Այսպիսով, նա դուրս եկավ Մեծ սաղավարտը հաղթած մրցաշարերի քանակով առաջին հորիզոնական՝ հավասարվելով Մարգարեթ Կորտին։
Նախկինում Ջոկովիչը երկրորդ տեղը կիսում էր Սերենա Ուիլյամսի (23) հետ։ Այս ցուցանիշով հաջորդը Ռաֆայել Նադալն ու Շտեֆի Գրաֆն են (22-ական), ինչպես նաև Ռոջեր Ֆեդերերը (20):
Իսկ ԱՄՆ բաց առաջնությունում Ջոկովիչի համար սա 4-րդ հաղթանակն է։ Ավելի շատ այս մրցաշարում հաղթել են միայն Ռոջեր Ֆեդերերը, Ջիմի Քոնորսը և Փիթ Սամպրասը` 5-ական, 4-ական հաղթանակ ունեն նաև Ռաֆայել Նադալը և Ջոն ՄակԷնրոն:
36-ամյա Նովակը դարձավ նաև US Open-ի ամենատարեց չեմպիոնը՝ գերազանցելով Քեն Ռոզուոլի ռեկորդը (35 տարեկան)։
US Open-ում հաղթելու համար Ջոկովիչը կստանա 3 մլն դոլար, Մեդվեդևը՝ 1,5 մլն դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի հավաքականի մարզչի հրաժարական. թուրքական մամուլի արձագանքները Հայաստանի հետ խաղին
Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ ենթախմբի թերևս ամենասկզբունքային մրցախաղերից մեկի՝ Հայաստանի և Թուրքիայի հավ...
Հայաստան-Խորվաթիա հանդիպման մեկնարկից առաջ կլինի հանդիպում Գևորգ Ղազարյանի հետ. ՀՖՖ
Սեպտեմբերի 11-ին՝ Հայաստան-Խորվաթիա հանդիպման մեկնարկից առաջ, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում...
Ադրբեջանը կդիմի ՈՒԵՖԱ՝ Հայաստան-Խորվաթիա խաղին Արցախի դրոշը բարձրացնելու կապակցությամբ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան կդիմի ՈՒԵՖԱ՝ Եվրո-24 ընտրական փուլում Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ «հայերի սադրանքի» կապ...
Պետք է լուրջ լինենք. Հայաստանի հավաքականը որակյալ ֆուտբոլ է ցուցադրում. Խորվաթիայի հավաքականի մարզիչ
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի...