Պետք է լուրջ լինենք. Հայաստանի հավաքականը որակյալ ֆուտբոլ է ցուցադրում. Խորվաթիայի հավաքականի մարզիչ
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի հետ առաջիկա խաղի մասին։ Տեղեկությունը հայտնում է Armsport-ը։
«Այժմ մեզ սպասվում է արտագնա խաղ, թերևս՝ ամենադժվարը: Երկուշաբթի օրը պետք է լուրջ լինենք։ Հայաստանի հավաքականը որակյալ ֆուտբոլ է ցուցադրում։ Նրանք հաղթել էին նաև Ուելսին: Մեզ համար նրանց ոչ-ոքին լավ արդյունք է, բայց և արդյունք, որը ապացուցում է, որ պետք չէ թերագնահատել Հայաստանի հավաքականը և այնտեղ պետք է շատ զգույշ խաղալ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիա - Հայաստան խաղն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 11-ին կընդունի Խորվաթիայի ընտրանուն։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի հավաքականի մարզչի հրաժարական. թուրքական մամուլի արձագանքները Հայաստանի հետ խաղին
Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ ենթախմբի թերևս ամենասկզբունքային մրցախաղերից մեկի՝ Հայաստանի և Թուրքիայի հավ...
Հայաստան-Թուրքիա խաղին արգելվել է Ադրբեջանի դրոշներով մուտքը. բողոքի ալիք է բարձրացել
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների խաղին Ադրբեջանի դրոշով մարզադաշտ մտնելու արգելք...
Հաստատվել է Հայաստան-Խորվաթիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը...
Հայաստան-Խորվաթիա հանդիպման մեկնարկից առաջ կլինի հանդիպում Գևորգ Ղազարյանի հետ. ՀՖՖ
Սեպտեմբերի 11-ին՝ Հայաստան-Խորվաթիա հանդիպման մեկնարկից առաջ, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում...