Ադրբեջանում Արգենտինայի դեսպանն ԱԳՆ է կանչվել. հայտնի է պատճառը
Ադրբեջանում Արգենտինայի դեսպան Մարիանհելես Բելուշին կանչվել է ԱԳՆ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Արգենտինայի դեսպանին ԱԳՆ–ում բողոքի նոտա է հանձնվել նրա համար, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը «կանխակալ կարծիք է հայտնել Ադրբեջանի դեմ 2023 թ սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20 գագաթնաժողովի ժամանակ»։
Նշենք, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն առաջացնում է մարդասիրական ճգնաժամ, որի նպատակը իր իսկ տարածքում հայ ժողովրդին պատժելն է:
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանը չի վախենում, որ, ի դեմս Հայաստանի, դաշնակից կկորցնի». Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ԱՄՆ-Հայաստան խաղաղապահ վարժանքներին, և...
Կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցնե...
«Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու». Դավիթ Բաբայան
Լաչինի միջանցքը վերագործարկելու շուրջ բանակցություններում ռուս խաղաղապահ առաքելությունն է ջանքեր գործադրում: Այս մասին N...
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի»․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազի...