«Ռուսաստանը չի վախենում, որ, ի դեմս Հայաստանի, դաշնակից կկորցնի». Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ԱՄՆ-Հայաստան խաղաղապահ վարժանքներին, և հայ-ռուսական ընթացիկ լարվածությանը։
Պեսկովը, մասնավորապես, հայտարարել է. «Ռուսաստանը չի վախենում, որ, ի դեմս Հայաստանի, դաշնակից կկորցնի։ Մոսկվան և Երևանը շարունակում են մտերիմ մնալ։ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանին մտերիմը, իսկ առկա խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Ռուսաստանը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին պաշտոնական ազդանշաններ չի տեսնում, կան միայն արևմտամետ վերլուծաբանների փաստարկները։ Ռուսաստանը Հայաստանի հետ գործընկերային երկխոսության միջոցով կփորձի հասկանալ, թե ինչու են Երևանին անհրաժեշտ Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժությունները»։
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցնե...
«Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու». Դավիթ Բաբայան
Լաչինի միջանցքը վերագործարկելու շուրջ բանակցություններում ռուս խաղաղապահ առաքելությունն է ջանքեր գործադրում: Այս մասին N...
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի»․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազի...
ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ. հայտնի է պատճառը
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողո...