«Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու». Դավիթ Բաբայան
Լաչինի միջանցքը վերագործարկելու շուրջ բանակցություններում ռուս խաղաղապահ առաքելությունն է ջանքեր գործադրում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Ռուս խաղաղապահ առաքելությունն է այստեղ ջանքեր գործադրում: Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու: Այս պահին դեռեւս նորություն չկա: Քանի որ այս միջանցքը ունի միջազգային կարգավիճակ: Իհարկե, իդեալական կլիներ այն, որ առանց որեւէ նախապայմանի վերականգնվեր, որովհետեւ սա միջազգային պայմանագրի դրույթների կատարում է, պետք է անվերապահորեն բացվի: Բանակցություններն ընթանում են, առայժմ նորություն չկա: Եկեք գործընթացներն առաջ չտանենք, ամեն ինչ անենք, որպեսզի աշխատանքները վերականգնվեն: Դետալների մասին չենք կարող մանրամասնել»,- ասել է Դավիթ Բաբայանը։
Ավելի վաղ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ բանակցություններն ընթանում են Արցախի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ:
Նմանատիպ հոդվածներ
«Երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները». Միրզոյան
Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրար...
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի»․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազի...
«Ռուսաստանը չի վախենում, որ, ի դեմս Հայաստանի, դաշնակից կկորցնի». Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ԱՄՆ-Հայաստան խաղաղապահ վարժանքներին, և...
Կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցնե...