Մարոկկոյում ավերիչ երկրաշարժից հետո եռօրյա սուգ է հայտարարվել
Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI–ը երկրին պատուհասած ավերիչ երկրաշարժից հետո եռօրյա սուգ է հայտարարել:
Ինչպես գրում է РИА Новости–ն՝ նա հրամայել է օգնություն ցուցաբերել երկրում երկրաշարժի հետևանքով տունը կորցրած բոլոր մարդկանց, ինչպես նաև արագացնել որոնողափրկարարական աշխատանքները:
Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1037-ի, ևս 1204 մարդ վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով ներքին գործերի նախարարությանը։
Նշվում է, որ տուժածներից ավելի քան 720–ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Հիշեցնենք` Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11–ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա: Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊՊԾ պետին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոն...
Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններով որևէ միջանցք նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը բազմիցս և բոլոր մակարդակներում հայտարարել և հայտարարում է, որ ոչ միայն պատրաստակամ է, այլև շահագրգռված է տարած...
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածք...