ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ

Մարոկկոյում տեղի ունեցած 6,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ, վիրավորվել է 153 մարդ: Այս մասին հայտնում է RBC-ն:  Երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11–ին։ 

 

Սա առաջին խոշոր երկրաշարժն է երկրում վերջին գրեթե 20 տարվա ընթացքում։

 

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մարաքեշից 10 կմ խորության վրա 77 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 839 հազար մարդ։

 

Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ երկրաշարժը տևել է մի քանի րոպե, եւ ցնցումների ժամանակ բնակիչները դուրս են եկել փողոց։ Al Jazeera-ն հայտնել է, որ քաղաքի պատմական հատվածը, որը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության վայր, մասամբ ավերվել է։

Պատահարներ