ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ադրբեջանում 20-ամյա աղջիկը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության մեջ
Ադրբեջանում 20-ամյա ուսանողուհին դատարանի առջև կկանգնի Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար: Ֆիդան Ալիևային մեղադրել են ՀՀ հատուկ ծառայության աշխատակցի միջոցով Ադրբեջանի մասին տեղեկություններ փոխանցելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ տարածված տեղեկության՝ Ալիևան եղել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը արգելափակած «էկոակտիվիստներից մեկը»։
Նշվում է, որ աղջիկը տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ է փոխանցել Հայաստանի հատուկ ծառայության աշխատակցին, որի հետ ծանոթացել է Telegram–ի միջոցով։
Ֆիդան Ալիևային մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության հոդվածով։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Նա հերքել է մեղադրանքները: Ինչպես գրում են ադրբեջանական թելեգրամյան ալիքները՝ նա չի իմացել, թե տղան, որի հետ ծանոթացել է սոցցանցով, հայ է, այլ կարծել է, թե ՌԴ քաղաքացի է:
Ադրբեջանական ալիքներով տարածվում են նաև ձայնագրություններ, որոնք ենթադրաբար պատկանում են ուսանողուհուն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Ադրբեջանից ազատ արձակվում արցախցի 3 երիտասարդները
Սոցցանցերում հայտնվել են կադրեր՝ Ադրբեջանի կողմից առևանգված արցախցի հայ ֆուտբոլիստների վերադարձից: Այսօր ավելի վաղ Արցախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք թողնելու, որ այստեղ տեղաշարժ լինի, թուրքը գա. արցախցիները՝ Ակնա–Ասկերան ճանապարհին
Արցախցիները դեռ Ակնա–Ասկերան ճանապարհին են և վստահեցնում են, որ թույլ չեն տալու որևէ տեղաշարժ լինի: Սոցցանցերում տարածվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոտքով հարվածել է պարեկներից մեկին, կծել մեկ այլ պարեկի, պատռել վաշտի հրամանատարի շապիկը. ՔԿ
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել մեկ այլ քաղաքացու կյանքին սպառնալու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, խու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկները խամ են, չգիտեն, որ պետք է այնպես խոշտանգել, որ բաժինը արյունլվիկ չանեն. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնում է, որ պարեկնե...