ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք թողնելու, որ այստեղ տեղաշարժ լինի, թուրքը գա. արցախցիները՝ Ակնա–Ասկերան ճանապարհին
Արցախցիները դեռ Ակնա–Ասկերան ճանապարհին են և վստահեցնում են, որ թույլ չեն տալու որևէ տեղաշարժ լինի:
Սոցցանցերում տարածվող տեսանյութում ակցիայի մասնակից կինը նշում է. «Սուտ է, մենք Աղդամից ոչ մի օգնություն թույլ չենք տվել մտնի Արցախ»:
«Մինչև վերջ պայքարելու ենք և մեծ, նորանոր հաղթանակներ ենք տոնելու»,– ասում է նա:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մեկը նշում է, թե սուտ է տեղեկությունը, որ Ասկերանի ճանապարհով ռուսական հումանիտար բեռ է մտել Արցախ:
«Վստահեցնում ենք, որ ռուսական ոչ մի ավտոմեքենա ոչ մի բեռ չի տեղափոխել այս ճանապարհով: Ոչ մի ռուսական ավտոմեքենա Ադրբեջանից ոչ մի բեռ կամ ոչ մի օգնություն չի տեղափոխելու Արցախի Հանրապետություն: Եթե արցախցին ունի կարիք, ունենք միայն մեկ ճանապարհ. Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է: Մենք ունենք միայն մեկ օգնության տեղ, և դա Հայաստանի օգնությունն է: Եթե Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը չի հասնում Արցախ, ապա որևիցե, ոչ մեկի օգնության կարիքը մենք չունենք, հատկապես, առանձնապես՝ Ադրբեջանի»:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,– նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Ադրբեջանից ազատ արձակվում արցախցի 3 երիտասարդները
Սոցցանցերում հայտնվել են կադրեր՝ Ադրբեջանի կողմից առևանգված արցախցի հայ ֆուտբոլիստների վերադարձից: Այսօր ավելի վաղ Արցախ...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ադրբեջանում 20-ամյա աղջիկը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության մեջ
Ադրբեջանում 20-ամյա ուսանողուհին դատարանի առջև կկանգնի Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար: Ֆիդան Ալիևային մեղադրե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես Վայքից եմ եկել, քաղաքապետ ասելով՝ հասկանում եմ Ավինյան. ովքեր են մասնակցել այսօրվա հանրահավաքին. հարցում
Այսօր Երևանում Ավագանու ընտրություններին ընդառաջ անցկացվել են հաջակցություն «ՔՊ» կուսակցությունից առաջադրված թեկնածու Տի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոտքով հարվածել է պարեկներից մեկին, կծել մեկ այլ պարեկի, պատռել վաշտի հրամանատարի շապիկը. ՔԿ
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել մեկ այլ քաղաքացու կյանքին սպառնալու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, խու...