Պատահարներ
Ավտովթար Վարդենիս-Տորֆավան ճանապարհին. վարորդներից մեկը տեղում մահացել է
Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Տորֆավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» ու «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, որի արդյունքում «VAZ»–ի վարորդ 66–ամյա Ռ․ Զ–ն տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 74–ամյա «Mercedes-Benz» –ի վարորդ Ա․ Խ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Զ․-ի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Նրանք հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականները։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0