Ավտովթար Քարինջ-Մարց ճանապարհին․ կա զոհ և տուժած
Սեպտեմբերի 7-ին, ժամը 10:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քարինջ-Մարց ավոճանապարհի մոտ 1-ին կմ-ին «Mitsubishi» մակնիշի (վարորդ՝ Ա․ Ղ․) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվելով հայտնվել հարակից ձորակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Հ․ Խ․-ին և մոտ 40 մ պատգարակելով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։