ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մահացածները քույրեր են

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։58-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ: Որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է վթարված «Nissan» մակնիշի ավտոմեքենա: Կա երկու զոհ։

 

Վթարին անդրադարձել է նաև shamshyan.com-ը՝ տեղեկացնելով, որ մահացածները հարազատ քույրեր էին, նրանցից մեկը 34-ամյա Բուրաստան Խոսրովյանն էր, մյուսը 41-ամյա Արմինե Խոսրովյանը, որոնց երեկվանից հարազատները որոնում էին: Նրանք մեկնում էին Սյունիքի մարզ, որտեղ այսօր պետք է հարսանեկան արարողության մասնակցեին։

 

Հավելենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ մահացած քույրերից մեկը ԱԺ աշխատակից է։

 

 

«Հարգելի գործընկերներ, լրատվամիջոցներում ողբերգական ավտովթարի վերաբերյալ այսօրվա հրապարակումների առնչությամբ հայտնում ենք.

 

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը ցավակցում է Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառով մահացած քույրերի հարազատներին:

 

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում Բուրաստան Խոսրովյան անուն-ազգանունով աշխատակից չկա։ Նշենք նաեւ, որ ԱԺ աշխատակիցների վկայականներն այլ տեսք ունեն»,- ասված է ԱԺ-ի հաղորդագրության մեջ:

 

 

 

Պատահարներ