ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ Ադրբեջանում գրանցված երկրաշարժից. ցնցումները զգացվել են նաև Արցախում

Արցախի ՆԳՆ–ն հայտնել է, որ Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Ստեփանակերտում:

 

«Ժամը 20:36-ին Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում, Ստեփանակերտ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ»,– նշվում է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Ադրբեջանի Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք՝ օջախի 10 կմ խորությամբ:  

 

Ըստ Ադբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի՝ Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
 

Տեղեկության համաձայն ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 20: 38-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քյուրդամիր քաղաքից 14 կմ հարավ-արևելք:
 

Երկրաշարժ էպիկենտրոնը գտնվել է 75 կմ խորության վրա:
 

Քիչ առաջ հայտնել էինք, որ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի համաձայն՝  Ադրբեջանում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: 

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աջիկաբուլ քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք:

 

Տեսանյութը հրապարակվել է ադրբեջանական ալիքներում:

Պատահարներ