Քաղաքականություն

Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկը` խաղապահ առաքելության հեղինակազրկելն է. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկը` խաղապահ առաքելության հեղինակազրկելն է. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանական սադրանքների գլխավոր նպատակներից մեկն էլ Արցախում ռուսական խաղապահ առաքելությունը հեղինակազրկելն է։ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին…

Ադրբեջանական սադրանքների գլխավոր նպատակներից մեկն էլ Արցախում ռուսական խաղապահ առաքելությունը հեղինակազրկելն է։ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը` մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Ստեփանակետը համամիտ է ՀՀ իշխանությունների տեսակետին, որին նաև արձագանքեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Պաշտոնական Ստեփանակերտն ամենօրյա ռեժիմով փոխգործակցում է խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, և հուսով ենք, որ խաղաղապահներն իրենց գործառույթները կկարողանան լիարժեք կատարել»,– նշել է Ղազարյանը։

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 30-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորախմբի վրա գցելը տեղին չէ, սխալ է և անհիմն, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Նա շեշտել էր, որ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն է։ Զախարովայի այս հայտարարությանը բավականին կոշտ արձագանքել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը` Զախարովային խորհուրդ տալով ԼՂ հարցում հնարքների չդիմել և չբարդացնել իրավիճակը։

 

ՀՀ իշխանությունների հետ քննարկվե՞լ է արդյոք խաղաղապահների մանդատի ընլայնման հարցը, Ղազարյանը նշեց` ճիշտ չի լինի, որ տարբեր քննարկումների վերաբերյալ բոլոր փակագծերը բացվեն։

 

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց 

արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

 

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

 

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

 

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250