Արցախի ԱԳՆ պարզաբանել է, թե որ դեպքում է հնարավոր Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը
Արցախյան կողմը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով փորձել այս դժվար հակամարտության փոխընդունելի լուծումներ գտնել։ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը` անդրադառնալով Ստեփանակերտ–Բաքու երկխոսության հնարավորությանը։
«Բայց սա հնարավոր կլինի միայն միջազգային մեխանիզմի շրջանակներում»,– ասել է Ղազարյանը։
Նա հավելել է, որ այս գործընթացում ներգրավված են միջնորդները։ Արցախի ԱԳ նախարարի խոսքով` նրանք էլ իրենց հերթին ջանքեր են գործադրում, որ միջազգային մեխանիզմների ներքո ուղիղ երկխոսության հնարավորություն ստեղծվի։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին լուծման միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է։ Նա հավելել էր, որ Ադրբեջանն ամեն կերպ վիժեցնում է երկխոսության այդ հնարավորությունը։
Ավելի վաղ` օգոստոսի 1-ին, Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել` մեկնաբանելով հայկական տեղեկատվական դաշտում տարածված լուրերն Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ։
Արցախի ԱԳՆ–ն ընդգծել էր, որ Արցախի Հանրապետության իշխանությունները միշտ պատրաստ են քննարկելու Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման վերաբերյալ ողջամիտ առաջարկներ:
Արցախի ԱԳՆ–ն ընդգծել էր, որ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է». Մեթյու Միլլեր
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի երեկվա ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը «Լուրերի»...
«Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին ՀՀ վերջին առաջարկներին». Գրիգորյան
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին։ Այս մասին լրագրողների հետ...
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը
Ադրբեջանն արգելափակել է դեպի Արցախ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օգոստոսի 30-ի...
Զախարովան` Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացու...