ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` Պրիգոժինի ինքնաթիռի սրահից
Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի խցիկից, գրում է NEXTA-ն։
Պարզվել է, որ այն վաճառքի է հանվել 5 միլիոն եվրոյով և գնորդները այն դիտելու են եկել վթարի օրը։ ВЧК-ОГПУ թելեգրամյան ալիքը հրապարակել է նաև ինքնաթիռի գնորդների ինքնությունը։
Խոսքը Русджет ավիաընկերության ներկայացուցիչների մասին է` տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդրա Յուլինայի և տեխնիկական տնօրեն Սերգեյ Կլոկոտովի։
Նրանց անվտանգ տարածք, ապա ինքնաթիռ տեղափոխելու համար գրանցել են որպես չվերթի ուղևոր։ Նրանք «Մերսեդեսով» հասել են Շերեմետևո և անցել ներսում գտնվող մետաղորսիչ սարքերով։
«Տեխնիկն իր հետ ուներ միայն հեռախոս, իսկ կինը՝ ձեռքի պայուսակ»,– գրում է տեսանյութը հրապարակած թելեգրամյան ալիքը։
Ինքնաթիռի արտաքին տեսքը և սրահը զննելուց հետո (առավոտյան մոտ 9.30-ից մինչև 10.30) նրանք հանգիստ հեռացել են։
Ըստ թելեգրամյան ալիքի՝ որոշ ժամանակ անց ինքնաթիռ են բարձրացել Պրիգոժինը, Ուտկինը և այլք, օդում պայթյուն է եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Արցախի ԱԺ-ի դիմաց բազմամարդ է, որտեղ այս պահին ընթանում է արտահերթ նիստ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա՝ Կարմիր խաչի մոտ. արցախցի ծնողն ընդամենը ուզում է վերջին հրաժեշտը տալ մահացած իր երեխային
Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոտքով հարվածել է պարեկներից մեկին, կծել մեկ այլ պարեկի, պատռել վաշտի հրամանատարի շապիկը. ՔԿ
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել մեկ այլ քաղաքացու կյանքին սպառնալու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, խու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկները խամ են, չգիտեն, որ պետք է այնպես խոշտանգել, որ բաժինը արյունլվիկ չանեն. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնում է, որ պարեկնե...