Ադրբեջանցիների հերթական շոուն․ Ստեփանակերտ-Ակնա ճանապարհին վրաններ են տեղադրել
Ադրբեջանցիները հերթական շոուն են կազմակերպել։ Կարմիր մահիկի «փրկիչները» տեղավորվել են Ստեփանակերտ- Ակնա ճանապարհին, վրաններ տեղադրել։ Այս մասին ադրբեջանական կողմը ակտիվ պրոպագանդայով է զբաղված սոցիալական հարթակներում, մասնավորապես տելեգրամյան հարթակում։
Իբր «փրկիչները» սպասում են, որ իրենց թույլ տան արցախցիներին հաց հասցնել։
Ավելի վաղ նշել էինք, որ Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատարները հասել են Ակնա (Աղդամ): Բեռնափոխադրման փորձը կազմակերպած Ադրբեջանի Կարմիր Մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանի խոսքով՝ «մոբիլիզացվել են կամավորներ մարդասիրական բեռը տեղ հասցնելու համար»։
Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
«Ի՞նչ միջանցք, ադրբեջանցիները իրավունք չունեն միջանցք ակնկալել»․ Նիկոլ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել են վարչապետ Նիկոլ Փաշինայնը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ Լրագրողի հարց...
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը․ Փաշինյան
« Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելություն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ն ինձ կադրից ջնջել է, իմ խոսքը փոխարինել է ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել» ՔՊ-ի լոգոն․ Մարության
Երևանի առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքպետ՝ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները ժամանակ են ձգում․ կա բեռների տեղաշարժ, բայց հստակ պատասխան չկա
Ադրբեջանցիները հասել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի՝ խաղաղապահների տեղակայման վայր։ Նրանք բանակցել են ռուսների հետ՝ 40 տո...