ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները ժամանակ են ձգում․ կա բեռների տեղաշարժ, բայց հստակ պատասխան չկա
Ադրբեջանցիները հասել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի՝ խաղաղապահների տեղակայման վայր։ Նրանք բանակցել են ռուսների հետ՝ 40 տոննա ալյուրը այդ ճանապարհով Ստեփանակերտ տանելու հարցով։
Ռուս խաղաղապահները խնդրել են իրենց ժամանակ տալ, ասել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր քարտուղարը, որը որպես «օգնություն» Արցախ է մատակարարել ալյուրի արտադրանքը։ Ադրբեջանի ներկայացուցիչը հայտնել է, որ խաղաղապահներին իր հեռախոսահամարն է տրամադրել, որ պատասխան ունենալու դեպքում կապ հաստատեն իր հետ։
«Հայտնի չէ, թե երբ կարձագանքեն։ Պատասխանը ստանալուց հետո տեղեկությունը կտրամադրվի»,- լրատվամիջոցներին ասել է նա։
Ադրբեջանցիներն այդ հատվածում վրաններ կդնեն, դրա համար մեքենաները տեղաշարժվել են։
Ավելի վաղ նշել էինք, որ Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատարները հասել են Ակնա (Աղդամ): Բեռնափոխադրման փորձը կազմակերպած Ադրբեջանի Կարմիր Մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանի խոսքով՝ «մոբիլիզացվել են կամավորներ մարդասիրական բեռը տեղ հասցնելու համար»։
Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել։