Մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանը 60-ից ավելի անգամ կրակել է Երասխի գործարանի ուղղությամբ
Վերջին օրերին՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ԶՈւ-ն բարձր ինտենսիվությամբ աննախատեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել GTB Steel LLC ընկերությունը։
«Հայտնում ենք ձեզ, որ վերջին օրերին՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախատեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ կատարվել է ավելի քան 60 կրակոց։
Նմանատիպ հոդվածներ
Հոսանքահարման հետևանքով հայ զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Այս մասին հաղոր...
Ադրբեջանի ԶՈւ–ն գիշերը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբե...
Ադրբեջանական կրակի ինտենսիվությունը Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է. ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությա...
Նոր հաղորդագրություն՝ ՀՀ ՊՆ-ից
Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Այս մասին հաղորդա...