Ադրբեջանական կրակի ինտենսիվությունը Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է. ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»:
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը հորդորում է չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել:
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառում է նաև ականանետ։ Նշենք՝ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ թշնամին օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Նոր հաղորդագրություն՝ ՀՀ ՊՆ-ից
Ժամը 14:50-ի դրությամբ իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Այս մասին հաղորդա...
ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են՝Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկր...
4 զինծառայողներից մեկը ողջ է. ՊՆ–ն նոր զեկույց է ստացել բժիշկներից
Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ մ...
Իրադրությունը ժամը 15:15-ի դրությամբ անփոփոխ է․ ՀՀ ՊՆ
Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-...