ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրհեղեղներն առանց էլեկտրականության են թողել Վլադիվոստոկի 70 հազար բնակչի
Օգոստոսի 25-ին Վլադիվոստոկում մոտ 70 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել ցիկլոնի ֆոնին էլեկտրաէներգիայի վթարային անջատման պատճառով, հայտնել է Պրիմորիեի դատախազությունը, տեղեկանում ենք «Կոմերսանտ»-ից: Տեղի ժամանակով ժամը 5:00-13:00 Վլադիվոստոկի տարբեր թաղամասերում ութ անգամ անջատվել է էլեկտրամատակարարումը։ Արդյունքում մոտ 70 հազար մարդ մնացել է առանց լույսի:
Հորդառատ անձրեւների պատճառով Վլադիվոստոկից տարհանվել են երկու մանկապարտեզների երեխաներ եւ աշխատակիցներ։ Երեխաների մի մասին ուղարկել են ծնողների մոտ, մնացածներին տարել այլ մանկապարտեզ։
Պրիմորիեի կրթության նախարարությունը քաղաքապետարաններին խորհուրդ է տվել հետաձգել դպրոցի մեկնարկը ջրհեղեղի պատճառով։ Օգոստոսի կեսերին «Խանուն» թայֆունի և բևեռային ճակատի պատճառով Պրիմորիեում հորդառատ անձրևներ են եղել։ Ջրհեղեղների պատճառով հազարավոր տներ ջրի տակ են անցել։ Օգոստոսի 23-ից կրկին անձրեւներ են սկսվել։
Այնուհետև մեկ գիշերվա ընթացքում յոթ անգամ ավելացել է հեղեղված բնակելի տարածքները։ Օգոստոսի 25-ին Պրիմորիեում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել հարավային ցիկլոնի պատճառով։ Վլադիվոստոկում դադարեցվել է տրամվայների շարժումը, «Սեդանկա» միկրոշրջանի տարածքում արգելափակվել է «Ուսսուրի» դաշնային ճանապարհը։
Նմանատիպ հոդվածներ
Կա վարկած, որ Պրիգոժինի ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել
Տվերի մարզում Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի ենթարկված ինքնաթիռում, որում գտնվել է Եվգենի Պրիգոժինը, կարող էր ռումբ...
«Բացարձակ սուտ» է. Պեսկովը հերքել է Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանն առնչությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերային ապոկալիպսիս Նովոսիբիրսկում
Գիշերային փոթորիկը Նովոսիբիրսկում միանգամից մի քանի հրդեհ է առաջացրել: Կայծակի հարվածներից այրվել են փողոցների լույսեր,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրիգոժինի բիզնես-ջեթի բեկորները դուրս են բերվել գետից. մանրամսներ
Տվերի մարզում Եվգենի Պրիգոժինի բիզնես-ջեթի բեկորները դուրս են բերվել գետից։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:&...