Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով
Օգոստոսի 23-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Այս մասին հայտնում են հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 23-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 24-25-ին, 28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 26-28-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, 24-25-ին՝ 17-20մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 23-ի, 24-ին, 28-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-26-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։