Ի՞նչ եղանակ սպասել ամռան վերջին օրերին․ ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին արևմտյան է, 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 27-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ին, 30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-29-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 27–ի գիշերը եղել է 14-16 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +31...+33 աստիճան։
Օգոստոսի 27-28-ին ևս Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
[c8b1f598e17ec03d66cdd959f09acd04.jpg]
[3136862e9b1a0a69a0436f9789458123.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 27-ին
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները օգոստոսի 27-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերի...
Առաջիկա օրերի եղանակը․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Օգոստոսի 24-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհա...
Առաջիկա օրերի եղանակը․ որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` Oգոստոսի 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 30-ին, սեպտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում...
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով
Օգոստոսի 23-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշ...