Առաջիկա օրերի եղանկաը․ առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Օգոստոսի 22-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշիհովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Այս մասին տղեկանում ենք հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 22-ի և 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-23-ին, 26-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, 24-25-ին՝ 17-20մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 22-ի, 23-25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
[61b66a7c09a063dc2e4ceb4108b0654d.png]
[07d87d592ef612802e4abdf5c30e588b.png]
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով
Օգոստոսի 23-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշ...
Առաջիկա օրերի եղանակը․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Օգոստոսի 24-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհա...
Ի՞նչ եղանակ սպասել ամռան վերջին օրերին․ ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի գ...
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 27-ին
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները օգոստոսի 27-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերի...