Առաջիկա օրերի եղանակը․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Օգոստոսի 24-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 24-ի և 28-ի երեկոյան ժամերին, 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 24-ին, 26-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, 25-ին՝ 17-20մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 24-ին և 28-ին կեսօրից հետո, 25-ին ժամանակ առ ժամանակ, 26-ի և 29-ի գիշերը առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։