ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով 18 մարդ է մահացել
Հունաստանի հյուսիս-արևելքում բռնկված անտառային հրդեհի հետևանքով 18 մարդ է զոհվել, հնարավոր է՝ ապօրինի ներգաղթյալներ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ արտակարգ ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է հրշեջ ծառայության մամուլի քարտուղարի տեղակալ Իոանիս Արտոպիոսը։
Ալեքսանդրուպոլիսի շրջանում օգոստոսի 19–ից ուժեղ անտառային հրդեհ է մոլեգնում։ Կրակը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել։
«Ալեքսանդրուպոլիսում բռնկված հրդեհի ժամանակ Ավանտաս շրջանի հրշեջ բրիգադի աշխատակիցները շինություններից մեկի մոտ 18 մարդու դի են հայտնաբերել։ Հաշվի առնելով, որ մոտակա շրջաններից ոչ մի հաղորդագրություն չի ստացվել բնակիչների անհետացման կամ կորչելումասին, հիմա ծառայությունները փորձում են պարզել՝ արդյոք նրանք անօրինական ճանապարհով երկիր մտած մարդիկ են», - հայտնել է Արտոպիոսը։
Նրա խոսքով՝ երկուշաբթի այդ շրջանում արտակարգ ծառայությունների 112 հեռախոսահամարով տարհանման մասին հաղորդագրություններ են ուղարկվել: Ծանուցումները փոխանցվել են նաև այդ շրջանում գտնվող արտասահմանյան ցանցերի բջջային հեռախոսներին։
Հունաստանի ոստիկանության ղեկավարությունն արդեն խումբ է գործի դրել աղետի զոհերին ճանաչելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Շորժայի մոտ․ այն զգացվել է Երևանում և Գեղարքունիքի մարզում
Օգոստս 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիակի վրա առկա է եղել դանակի 7 հարված. ինչպես է 26-ամյա երիտասարդը սպանել տրանսգենդեր կնոջը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները հայտնաբ...
Կա վարկած, որ Պրիգոժինի ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել
Տվերի մարզում Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի ենթարկված ինքնաթիռում, որում գտնվել է Եվգենի Պրիգոժինը, կարող էր ռումբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում մետրոյի կայարանի մոտ հրդեհ է բռնկվել
Թբիլիսիում հրշերջները փորձում են մարել Մարջանաշվիլի մետրոյի կայարանի մոտ բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում է բլոգեր Նիկ...