Հունական Էվրոսի այրվող անտառներում 26 ներգաղթյալի դի է հայտնաբերվել

Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքից հյուսիս-արևելքում գտնվող Դադիաս անտառում 26 մահացած միգրանտ է հայտնաբերվել։ Այս մասին գրում են տեղի ԶԼՄ–ները:

 

Նշվում է, որ քանի որ տեղի բնակիչների անհետացման մասին հաղորդումներ չեն եղել, իրավապահ մարմինները կարծում են, որ հայտնաբերել են միգրանտների դիեր։ Հաղորդվում է, որ Էվրոսի նոմոսի Դադիաս անտառը 3 օր է՝ ինչ այրվում է։
 

Այսօր ավելի վաղ Հունաստանի հրշեջ ծառայությունը հայտնել էր 18 մարմնի հայտնաբերման մասին։
 

Դադիասի շրջանի բնակիչների շտապ տարհանման մասին հաղորդագրություն է եկել։ Նշվում է, որ այրվող տեղանքում հետաքննությունը շարունակվում է: