16:00 Լուրերը մեկ տողով. Աղմկահարույց կիբերթալան, Ծառուկյանի գործով քաղաքական հրահանգի մեղադրանքներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանում բացահայտվել է խոշոր կիբերհանցագործություն, որի միջոցով հանցավոր խումբը կեղծ կայքերի ու արտասահմանյան քարտերի տվյալների գողության միջոցով տիրացել է ավելի քան 538 միլիոն դրամի:
•ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարել է, որ նրա նկատմամբ իրականացվող իրավական գործընթացները, այդ թվում՝ «Արարատցեմենտի» հնարավոր պետականացումը, կատարվում են բացառապես քաղաքական հրահանգով:
•Բելառուսի սահմանամերձ շրջանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը՝ «501-ը 31-ի դիմաց» բանաձևով:
•Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է հարվածել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրականացնի երկրի ենթակառուցվածքներին հարվածելու իր սպառնալիքները:
•Կառավարության որոշմամբ՝ պետական անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ մշտական վերահսկողությունն ու մուտքի սահմանափակումները վերապահվել են նորաստեղծ էկոպարեկային ծառայությանը:
•Գործադիրը բյուջետային վերաբաշխմամբ շուրջ 58 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի մարզում հողամասեր ձեռք բերելու համար, որտեղ կկառուցվի 2029 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանն անհրաժեշտ ՈՒԵՖԱ ստանդարտներով մարզադաշտ:
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի հետ վիճած կնոջ աշխատանքից ազատումը, ողբերգություն հիվանդանոցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ TRIPP երթուղում սահմանային և մաքսային գ...
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգամ...
15:00 Լուրերը մեկ տողով. Ծառուկյանի սեփականությունն անցել է քաղաքապետարանին. Թուրքիան Սև ծովի անվտանգության մասին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Երևանի քաղաքապետարանը միակողմանիորեն խզել է պայմանագիրը և իր տնօրինությանն է...
11:00 Լուրերը մեկ տողով. Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը. Թրամփի կոշտ սպառնալիքը Իրանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում...