Գեղարքունիքում բեռնատարի մասնակցությամբ վթարի վիրավորներից 2-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են. ԶԼՄ
Օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Ֆրանսիայի քաղաքացի Մավիան Աքսել Հովհաննեսի վարած Toyota 4Runner մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ալբերտ Մարզումանյանի վարած Зил 131 մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։
«Վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 25-ամյա Ալբերտ Կիրակոսյանն ու 26-ամյա Արտավազդ Մուրադյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն: 3 վիրավորներից 2-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են»,– գրում է կայքը։
Նշվում է, որ վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Զ․-Մ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։