Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահի հավակնորդների բանավեճին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ օգոստոսի 23-ին չի մասնակցելու Հանրապետական կուսակցությունից նախագահի հավակնորդների բանավեճին։ Նա այս մասին գրառում է արել իր Truth Social սոցցանցում։
«CBS-ի նոր հարցումը ցույց է տվել, որ ես առաջին տեղում եմ «լեգենդար» ցուցանիշով։ Թրամփ՝ 62 տոկոս։ Հասարակությունը գիտի, թե ով եմ ես, ինչ հաջող էր իմ նախագահությունը՝ էներգետիկ անկախությամբ, ամուր սահմաններով եւ ուժեղ զինվորականներով, հարկերի ամենամեծ կրճատմամբ, առանց գնաճի, ուժեղ տնտեսությամբ՝ պատմության մեջ եւ շատ այլ բաներով,- ասել է Թրամփը։- Ելնելով դրանից՝ ես բանակռիվներ չեմ վարելու»։
Ավելի վաղ CBS հեռուստաալիքը եւ YouGov ընկերությունը հարցում էին անցկացրել, որի համաձայն՝ նախկին նախագահ Թրամփի դիրքերը Հանրապետական կուսակցությունից մրցակիցների մեջ ամրանում են նրան մեղադրանքների հարուցման ֆոնին։ Հարցվողների 62 տոկոսը պատասխանել է, որ կընտրեր Թրամփին որպես նախագահի պաշտոնի թեկնածու։ Երկրոդ տեղում (16 տոկոս) Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսն է։ Գործարար Վիվեկ Ռամասվամին երրորդն է (7 տոկոս)։ 5 տոկոսն իր ձայնը կտար Թրամփի օրոք նախկին փոխնախագահ Մայք Փենսին։
Նմանատիպ հոդվածներ
«Արցախում Արայիկ Հարությունյանի իշխանությունը պահելու համար հեղաշրջման փորձ է արվում»․ Մետաքսե Հակոբյան
Արցախում իրականում փորձում են բաժակում փոթորիկ ստեղծել, իսկ կազմակերպողն էլ նախագահ Արայիկ Հարությունյանն է։ ...
«Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի հանդեպ». Միրզոյան
«Հայաստանը շահագրգռված է որևէ անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որ այս մ...
ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ձևաչափը չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում. ԱԳՆ
ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատեւ կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադ...
Հայաստանը ՄԱԿ-ի դատարան է ներկայացրել Ադրբեջանի առարկությունների առնչությամբ դիտարկումներ
Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին մի...