«Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի հանդեպ». Միրզոյան
«Հայաստանը շահագրգռված է որևէ անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որ այս մղումներից ելնելով են արվում»,- հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բելգիայի ԱԳ նախարարի հետ ասուլիսին։
Նրա խոսքով՝ բազմաթիվ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում ԵՄ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ. «Ինքս իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ մի քանի հանդիպում եմ ունեցել Վաշինգտոնում՝ ամերիկյան կողմի, պետքարտուղարության, Բլինքենի միջնորդությամբ։ Բոլոր այս ուղղություններով նաև հանդիպումներ ենք ունենում Մոսկվայում և այլուր»,- ասել է նա։
Ըստ Արարատ Միրզոյանի՝ որևէ տարբերություն չկա հարթակների միջև, և հայկական կողմի համար էական է, որ աշխատեն ձեռք բերված պայմանավորվածությունները. «Ցավոք սրտի, մի քանի անգամ ականատես ենք եղել իրավիճակի, երբ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվում, հետո՝ իրականության մեջ, պայմանավորվածությունը չենք տեսնում»։
Միրզոյանը նշեց, որ մինչև հիմա չեն լսվել Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը. «Մինչդեռ այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդիպումների ընթացքում։ Եվ սա մեզ համար խիստ մտահոգիչ է ու կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի հանդեպ»,- ասաց նա։
Միրզոյանը նաև նշեց, որ, բացի պայմանավորվածությունները չպահելը, հակառակ գործընթացն է տեղի ունենում. «Մինչ մենք խոսում ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը պետք է լինի կարգավորման մաս, և առանց դրա իրատեսական չէ ակնկալել երկարատև ու կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, իրականության մեջ տեսնում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով մի ամբողջ ժողովրդի պաշարում»։
Նմանատիպ հոդվածներ
«Արցախում Արայիկ Հարությունյանի իշխանությունը պահելու համար հեղաշրջման փորձ է արվում»․ Մետաքսե Հակոբյան
Արցախում իրականում փորձում են բաժակում փոթորիկ ստեղծել, իսկ կազմակերպողն էլ նախագահ Արայիկ Հարությունյանն է։ ...
ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ձևաչափը չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում. ԱԳՆ
ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատեւ կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադ...
Արցախի ԱԺ նախագահը կոչ է անում ցուցաբերել զգոնություն և զսպվածություն
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդես է եկել հայտարարությամբ։ «Լինելով Արցախի Հանրապետության քաղաքացի և Ազգային...
Հայաստանը ՄԱԿ-ի դատարան է ներկայացրել Ադրբեջանի առարկությունների առնչությամբ դիտարկումներ
Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին մի...