Ադրբեջանի տարածքից երեք անգամ կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ. ԱԱԾ
Ադրբեջանական կողմից կրակել են Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Օգոստոսի լույս 18-ի գիշերը` ժամը 04։24-ին, ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանին հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել»,– ասված է հաղորդագրությունում։
Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
ԱԱԾ–ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։
ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության և/կամ ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները արցախյան պատերազմից և հայկական զորքի հետքաշումից հետո տեղակայվել են Կապանի օդանավակայանի թռիչքուղուց մի քանի տասնյակ մետրի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Կեղծ է Ադրբեջանի ՊՆ այն հաղորդագրությունը, թե դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում»․ ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը հաղորագրություն է տարածել․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար...
Արդրբեջանը կրակ է բացել դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ․ ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ «Օգոստոսի 17- ին, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը...
Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը
Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ «Օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը...
Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է․ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունը։ Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը 11:3...