Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է․ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունը։
Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ:
Հետևաբար, Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե իբր 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Արդրբեջանը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի տարածքից երեք անգամ կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ. ԱԱԾ
Ադրբեջանական կողմից կրակել են Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության...
Արդրբեջանը կրակ է բացել դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ․ ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ «Օգոստոսի 17- ին, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը...
Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը
Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ «Օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը...
Պահեստազորայինն ինքնակամ թողել է մարտական դիրքը․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այս մասին հայտարարություն է...