Լիբանանը պարտքերը չվճարելու պատճառով մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Ամբողջ Լիբանանում տասը ժամով անջատվել է էլեկտրականությունը։ Երկու ջէկ դադարեցրել են էներգիայի մատակարարումը պարտքը արտարժույթով չվճարելու պատճառով։ Տեղեկությունը հաղորդում է ТАСС-ը:
Էլեկտրաէներգիան անջատվել է երկրի հյուսիսում՝ Դեյր Ամմար, հարավում՝ Ալ Զահրանի քաղաքներում։ Էլեկտրակայանի օպերատորը զգուշացրել էր արտարժույթով պարտքերը չվճարելու պատճառով հոսանքազրկման մասին։ Պարտքը կազմում է 83 մլն դոլար, այդ գումարից լիբանանյան «Electricity du Liban» պետական ընկերությունը «Primesouth» ջէկ-ի օպերատորին վճարել է ընդամենը 2 մլն դոլար։
Հաղորդվում է, որ Էներգետիկայի և ջրային պաշարների նախարարի պաշտոնակատար Սելիմ Ֆայադը հրատապ ջանքեր է գործադրում մարելու համար։
Հունվարի սկզբին նույնպես նման իրավիճակ է եղել։ Այնուհետև իշխանությունները մեկ շաբաթվա ընթացքում միջոցներ են հայթայթել և պարտքերը մարել, որպեսզի Լիբանանը չընկղմվի լիակատար խավարի մեջ:
Ճգնաժամային իրավիճակը սրվել է արտարժութային պահուստների կրճատման պատճառով, վառելիքի և քսանյութերի պետական սուբսիդիաների վերացումով, ինչն էլ հանգեցրել է բենզինի և մազութի գների բարձրացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա ոստիկանությունում է
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանութ...
Իջևանում թուրք են բռնել. «Հրապարակ»
Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: «Իջ...
Սիսիան քաղաքի կոյուղաջրերը հոսում են Որոտան գետ․ մաքրման կայանը սեփականաշնորհված է. «Հետք»
Սիսիան քաղաքի հայտնի ջրային հայելիներից 300 մետր հեռավորության վրա Որոտան գետ լցվող կեղտաջրերը փոխում են ջրի գույնը։ Որո...
Մանրամասներ. ո՞ւմ և ինչի՞ համար է ծեծել երեխային ու նկարահանել. «Հրապարակ»
Ինչպես հայտնի է, երեխային ծեծի ենթարկող ու ստորացնող Աննա Արևշատյանը ձերբակալվել է։ Այս մասն գրում է «Հրապարակ օրաթերթ»-...