Սիսիան քաղաքի կոյուղաջրերը հոսում են Որոտան գետ․ մաքրման կայանը սեփականաշնորհված է. «Հետք»
Սիսիան քաղաքի հայտնի ջրային հայելիներից 300 մետր հեռավորության վրա Որոտան գետ լցվող կեղտաջրերը փոխում են ջրի գույնը։ Որոտանը տարիների ընթացքում շարունակում է մնալ Սիսիանի միակ կոյուղատարը։ Երեք տարբեր տեղերից գետ են լցվում քաղաքի կենցաղային և արտադրական կեղտաջրերը։
Սիսիանում մաքուր գետ և շրջակա միջավայր ունենալու հեռանկարը դեռևս 80-ական թվականների վերջերին շատ մոտ էր իրականությանը։ Թվում էր՝ շատ շուտով կեղտաջրերի և գետը աղտոտելու խնդիրը մեկընդմիշտ կլուծվի, սակայն կառուցվող մաքրման կայանը, որի շինարարությունն այդպես էլ մնաց անավարտ, չարդարացրեց սիսիանցիների սպասումները։
Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ 2022-ի թվականին Որոտան գետի ջուրը Սիսիան քաղաքից 6 կմ ներքև հատվածում եղել է 4 դասի՝ անբավարար։ Սա նշանակում է՝ մակերևութային ջրերի որակի գնահատման 5 դասային սանդղակով այն 2-րդ ամենավատ ցուցանիշն է։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ վատ որակի։ Գետի ջրում հայտնաբերված քիմիական տարրերը զգալիորեն գերազանցել են նորման։ Սովորաբար ջրերի որակը քաղաքային բնակավայրերից հետո շատ ավելի վատն է լինում, քան մինչ այդ, որովհետև առանց մաքրվելու գետ են լցվում քաղաքում եղած կենցաղային և արտադրական կեղտաջրերը։
Մարզպետարանից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Սիսիան համայնքի բոլոր 36 բնակավայրերի կեղտաջրերը թափվում են բնություն՝ գետեր, առվակներ, ձորեր, հողամասեր, անգամ՝ ջրամբարներ։ Օրինակ՝ Տոլորս գյուղի կոյուղաջրերը թափվում են Տոլորսի ջրամբարը, Շամբ գյուղինը՝ Շամբի ջրամբար։
Դեռևս 2017թ․-ին Սիսիան համայնքի հնգամյա զարգացման պլանով նախատեսվում էր մաքրել Որոտան գետի հայելիները և արդեն 2021թ․-ին ունենալ գերազանցապես մաքրված ջուր։ Այս կանխատեսումները, սակայն, չիրականացան։
[c6acdfd0c947a5ce8e9ab7ae3773b18e.jpg]
[52eb9bf13ebe9e889d4eff755018b85c.jpg]
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա ոստիկանությունում է
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանութ...
Իջևանում թուրք են բռնել. «Հրապարակ»
Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: «Իջևան-Աչաջուր երթու...
Մինչև 1918 թվականը Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր․ Սերժ Թանկյանը՝ ադրբեջանցիներին
Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան է։ Այս մ...
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
Այսօր` օգոստոսի 13–ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Այն Հայ Առաքելական եկեղեցու հին...