Հայտնի է, թե ինչից էր մահացել 11 ամսական փոքրիկը
Օգոստոսի 13-ին Արտաշատի բժշկական կենտրոնի ճանապարհին մահացած 11 ամսական երեխան նույն օրը թեյնիկի եռացող ջուրն է թափել իր վրա: Aravot.am- ի տեղեկություններով, երեխան, գտնվելով քայլասայլակի մեջ ու ծնողների հսկողությունից դուրս՝ մոտեցել է սեղանին, որի վրա էլեկտրական թեյնիկն է եղել միացրած` ջուրը եռալիս, ու քաշել է, եռացրած ջուրը լցրել գլխին, ինչի հետևանքով էլ մահացել է: Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Արտաշատի բաժին «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 11 ամսական Նարեկ Ա-ն է, ով նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, հարազատների կողմից «Արտաշատ» ԲԿ տեղափոխելու ճանապարհին մահացել է։