2,6 մլրդ դրամ՝ ՀՀ-ում ճանապարհների նորոգման աշխատանքների համար
Հայաստանում 60.7 կմ ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար 2 մլրդ 624 մլն 260 հազար 800 դրամ ֆինանսավորում կհատկացվի։ Այս որոշումն այսօր միաձայն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Այդ ճանապարհներից 13 կմ–ը միջպետական են, 47 կմ–ը` հանրապետական։ Այս նախագծով 5 ընդհանուր ճանապարհահատված է նորոգվելու։ Որպես կանոն, մենք հետևյալն ենք անում` եթե միջինացված 500 կմ–ը հաշվենք, ապա մոտ 150 կմ ամեն տարի միջին նորոգման եղանակով ենք ասֆալտապատում։ Այս տարի էլ նախնական 150 կմ–ի հաշվարկ ունենք»,– նիստի ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով` այս աշխատանքները հեշտ և արագ են կազմակերպվում, այդ պատճառով տարվա երկրորդ կեսին է սկսվում դրանց իրականացումը։
Սանոսյանը շեշտեց, որ սա առաջին 60 կմ–ի ֆինանսավորումն է և մոտ 90 կմ–ի համար դեռ նախագծեր և ֆինանսավորում կունենան։
Նախարարն ընդգծեց` մրցույթները հատկացված են, շինարարական ընկերությունները կան, միայն գումարը պետք է հատկացնել, որպեսզի աշխատանքները սկսվեն։
Նմանատիպ հոդվածներ
Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մա...
Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգա...
Փալոնը՝ Վաշինգտոնի՝ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման ձգձգման մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կրկին դեմ է արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առ...
«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվ...