«Ձեղնահարկերի խայտաբղետ կառուցումն այլևս պետք է դադարեցնել». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանն անվավեր է ճանաչել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքում մանսարդային հարկ կառուցելու շինթույլտվությունը, որ ժամանակին տրվել է օրենքի խախտմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունից։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ այսօրվանից այդ հասցեում կսկսեն միջոցներ ձեռնարկել.
«Բազմաթիվ խնդիրներ կապված են նախկինում տրված շինթույլտվությունների հետ․ դրանք էական խնդիրներ են առաջացրել քաղաքում։ Նման խնդիրներ կան «Ֆիզգորոդոկում», Աջափնյակում։ Բնակիչներն արդարացիորեն բողոքում են։ Մանսարդների հետ կապված․ կոնկրետ շենքում ապրողները պետք է իրենց համաձայնությունը տային համապատասխան կարգով, և այդ կարգը չի պահպանվել»,- ասել է Ավինյանը։
Նա նշել է, որ ձեղնահարկերի «խայտաբղետ» կառուցումն այլևս պետք է դադարեցնել.
«Ամեն մեկն իր տանիքին ևս մի հարկ է ուզում։ Շատերը մեկ հարկ չէ, առանձնատուն են կառուցել։ Բայց, առհասարակ, մանսարդային հարկերի մասնավոր դիմումները չպետք է քննարկել։ Եթե Երևանի քաղաքապետարանն իր ծրագրով չառաջարկի որևէ բան, որևէ տանիքին հավելյալ հարկ չպետք է կառուցվի»,- ասել է նա՝ հավելելով, որ այս հարցերում պետք է գրագետ լուծումներ տրվեն։
Նմանատիպ հոդվածներ
Արձանագրեցին, որ սովամահ ենք լինում, շնորհակալ ենք, բայց դրանից ի՞նչ է փոխվում․ Բաբայանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին
ՄԱԿ-ի Անվտանգություն խորհուրդը պետք է հստակ բանաձև ընդունի, որովհետեւ ուղղակի հայտարարությունները ոչինչ չեն փոխի։ Այս մա...
Ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ներուժ կա. կցորդ
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմական տեխնոլոգիաների, խաղաղապահ առաքելությունների ոլորտում համագործակցության զարգացման զգա...
Փալոնը՝ Վաշինգտոնի՝ Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման ձգձգման մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կրկին դեմ է արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առ...
Ի՞նչ է պատասխանել Հայաստանը Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատ...